Պատերազմից հետո Լոռիում մի քանի հազար ընտանիք է ապաստանել. ինչ է արվել եւ ինչ է արվում արցախցիների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    17 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պատերազմից հետո Լոռիում մի քանի հազար ընտանիք է ապաստանել. ինչ է արվել եւ ինչ է արվում արցախցիների համար

Պատերազմից հետո Լոռիում մի քանի հազար ընտանիք է ապաստանել. ինչ է արվել եւ ինչ է արվում արցախցիների համար

Պատերազմի լուրն իմանալուց անմիջապես հետո Լոռու մարզը մեկ բռունցք դարձած արեց հնարավորն ու անհնարինը՝ թե ռազմաճակատին օգնելու, ու թե Արցախից Լոռու մարզ ժամանած ընտանիքներին գրկաբաց ընդունելու համար: 24-ժամյա ռեժիմով Լոռու ակտիվ մարդիկ կազմակերպված ու համակարգված ընդունում, տեղավորոում ու լուծում էին արցախցիների առաջ ծառացած խնդիրները: Աշխատանքները համակարգվում են Լոռու փոխմարզպետի կողմից: Թեպետ պաշտոնական թվեր չեն հրապարակվում, թե պատերազմական օրերին քանի արցախցի է տեղավորվել Լոռիում, սակայն մեր տեղեկութուններով՝ նրանց թիվն անցնում է 5000-ը:

Արցախցի ընտանիքներին ընդունելու, տեղավորելու, արված ու արվող աշխատանքների մասին ՀԺ-ն զրուցել է Լոռու մարզային համակարգման կենտրոնի համակարգող, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ:

Տիկին Մարկոսյան, կխնդրեմ ներկայացնել, թե ինչ արվեց, ինչպես եւ որտեղ տեղավորվեցին մարզ ժամանած արցախցի ընտանիքները:

- Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից 1-2 օր անց արդեն իսկ առաջին ընտանիքները ժամանեցին Լոռու մարզ: Հենց պատերազմին հաջորդող օրը մարզի՝ հասարակակական գործունեություն իրականացնող ակտիվ քաղաքացիները մի դեպքում իրենց նախաձեռնությամբ, մի դեպքում մեր առաջարկով եկան, միավորվեցինք ու լծվեցինք թիկունքը պաշտպանելու գործին, որն իրենից ենթադրում էր ոչ միայն սահմանին օգնելը, այլ նաեւ արցախցի ընտանիքներին: Ստեղծվեց Լոռու մարզային համակարգման կենտրոն: Մոտ 20 ակտիվ քաղաքացիներ ու ՀԿ-ներ ներգրավվեցին, սկսեցինք 24-ժամյա գրաֆիկով աշխատել: Լոռեցիները ինքնակամ տրամադրեցին իրենց անհատական բնակարաններն ու կառույցները։ Զանգերը չէին դադարում, ամենատարբեր օգնություններ էին առաջարկում, արդյունքում՝ Լոռի ժամանող արցախցիներին մենք տեղավորեցինք հյուրանոցներում ու հյուրատներում, պետական կառույցներում, ճամբարներում ու մարդկանց անհատական տներում: Տեղավորման առումով որեւէ խնդիր չենք ունեցել, չի եղել մի ընտանիք, որ գա մարզ ու մնա դրսում, թեկուզ մի քանի ժամով:

Մեր համակարգման խորհրդում աշխատանքները բաժանված էին բլոկների, ամեն մեկը պատասխանատու էր իր մասի համար, ու մարդիկ կարողացան ժամանակին հավաքագրել տվյալներն ու արցախցիներին տեղավորել կացարաններում: Շատ կարեւոր է նաեւ կամավորներին անդրադառնալ․ նրանք եւս մեծ աշխատանք են կատարել այս օրերին: Հավաքագրվել է գրեթե ամեն ինչ, այդ ամենը տեսակավորվել ու բաժանվել է: Թիմն արդյունավետ աշխատանք է տարել մարզպետարանի, բարեգործական կազմակերպությունների ու անհատների հետ: Օգտվելով առիթից, կցանկանամ շնորհակալություն հայտնել նաեւ արտերկրում բնակվող մեր լոռեցիներին, ովքեր մեզ հետ հավասար աջակցեցին ոչ միայն ընտանիքներին, այլ նաեւ՝ սահմանին:

- Մարզպետարանի մակարդակով ինչ է արվել:

- Առաջին հերթին աշխատանքներն են համակարգվել: Բոլոր համայնքների ու ՀԿ-ների հետ աշխատանքները համակարգվել են ամբողջ ծավալով: Բոլոր աշխատանքները, ամբողջ բազաները, կարիքների գնահատումն ու կացարաններում տեղավորելը կատարվել են մեր ջանքերով:

- Ֆինանսական աջակցություն կատարվե՞լ է մարզպետարանի կողմից։

- Մենք գնացել ենք հետեւյալ ճանապարհով. Քանի որ մեզ հետ համագործակցող բոլոր կառույցներն ու անհատները նախընտրել են նյութական տարբերակով աջակցության տրամադրումը, իրենց ջանքերով էլ ամեն ինչ արվել է: Բարերարների արածն այնքան շատ էր, որ լրացուցիչ գումարի հատկացման անհրաժեշտություն չկար: Մենք կարողացանք մինչեւ ամբողջությամբ հոգալ արցախցի ընտանիքների առաջնային կարիքները, դրանից հետո արդեն եղավ կառավարության որոշումը, որով Լոռու մարզպետարանին 93 մլն դրամ հատկացվեց՝ սննդի ու հիգիենիկ պարագաների ձեռքբերման համար: Կառավարության որոշումը եղել է նոյեմբերի 6-ին, մենք արդեն որոշակի գնումներ իրականացրել ենք, բայց մեր պահեստներում եղած սնունդը դեռ ամբողջությամբ բավարար է ընտանիքներին: Ես կարող եմ վստահեցնել, որ մենք 1 անձի համար նախատեսված չափաբաժնից, որը պետք է ձեռք բերվի հատկացված գումարով, շատ ավելին ենք տալիս: Կենտրոնացված աշխատանքի շնորհիվ բոլոր հարցերը լուծվել են:

- Ինչ խնդիրներ են մնացել արցախցիների ուսերին կոնկրետ Լոռու մարզում։

- Մեծ հաշվով ոչ մի խնդիր: Առաջին անհրաժեշտության կարիքները հոգացել ենք՝ պահելով 14-օրյա աջակցության տրամադրման պարբերականությունը: Մինչ օրս որեւէ սուր խնդիր չենք արձանագրել: Չեմ բացառում, որ եղած լինեն դետալային փոքր խնդիրներ, բայց դրանք անմիջապես լուծվել են: Այս պահին բաց է մնում մեկ խնդիր: Կենտրոնացված տեղերում ապրող արցախցիների կոմունալ ծախսերը պետությունը պարտավորվել է փոխհատուցել, իսկ անհատ բնակարաններում ապրող ընտանիքների կոմունալ վարձավճարների մասով դեռ որեւէ որոշում չկա: Սրան զուգահեռ մենք կազմակերպություններից մեկից առաջարկ ենք ստացել, որ իրենք կվճարեն անհատ տներում բնակվող ընտանիքների կոմունալ վարձավճարները, բայց քանի դեռ որեւէ հստակություն չկա, այս պահին սպասողական դրության մեջ ենք:

- Տիկին Մարկոսյան, պատերազմը կարծես թե ավարտվեց, բայց արցախցիները դեռեւս Լոռիում են, ու նրանց մեջ բնականաբար կլինեն ընտանիքներ, որոնք ցանկություն կհայտնեն մնալ ու շարունակել ապրել մարզում: Կկարողանա՞ Լոռին նրանց համար մշտական բնակության հնարավորություն ապահովել:

- Վերջին օրերին մենք մոնիտորինգ ենք իրականացնում, արդեն իսկ ունենք ընտանիքներ, որոնք վերադարձել են Ստեփանակերտ: Իրենց մեկնումը եւ իրականացվող փոփոխությունները համակարգելու համար արդեն հաղորդագրություն ենք տարածել, որ Լոռու մարզպետարանը կհոգա նաեւ արցախցիների՝ Արցախ անվտանգ ու ապահով տեղափոխումը:

- Ամեն դեպքում, Լոռիում մնացողներ կլինե՞ն, ըստ Ձեզ։

- Ես կարծում եմ Լոռին այն վայրն է, որտեղ բոլորը կցանկանան ապրել: Արդեն իսկ նման արձագանքներ ստացել ենք:

Հ.Գ․ Բացի կամավորական ու համակարգված աշխատանքներից, հազարավոր լոռեցիներ, առանց որեւէ մեկի ուղղորդման, մասնակցել են արցախցիների աջակցման գործընթացին: Որպես ասվածի հիմնավորում, կարելի է նշել նաեւ «Վանաձորի վարորդների ակումբ»-ի վարորդների աշխատանքը, որոնք բացառապես անվճար, կամավորական հիմունքներով ոչ միայն աջակցում էին արցախցիների տեղափոխման ու տեղավորման, այլ նաեւ վերջին օրերին Արցախից Վանաձոր տեղափոխվող իրերի հարցում: Նույն այդ վարորդներից մեկի ջանքերով էր, որ օրեր առաջ Քարվաճառի շրջանի դպրոցներից փրկվել ու Հայաստան էին տեղափոխվել դպրոցի դասագրքերն ու մնացած գրականությունը:

Թեմայի այլ նորություններ