Փաշինյանը վստահեցնում է՝ վերջին 5 տարում ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    15 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    77%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    90%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Փաշինյանը վստահեցնում է՝ վերջին 5 տարում ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել

Փաշինյանը վստահեցնում է՝ վերջին 5 տարում ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցում է, որ միֆ է այն խոսակցությունը, թե հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար Արցախի հարցով այսպիսի լուծում եղավ: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ նիստում ՝պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Միֆ համար մեկ՝ կապված նրա հետ, թե հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար այսպես ստացվեց: Ես պաշտոնապես ասում եմ, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել: Երկրորդ միֆն այն է, որ հնարավորություն է եղել, որ ես հրաժարական տամ, և պատերազմի ընթացը փոխվի, բայց ես փոքրոգի կերպով այդ հնարավորությունից չեմ օգտվել՝ իշխանությունը նախընտրելով ռազմական գործողությունների բարենպաստ ընթացքից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ այդ մեսիջներն իրեն էլ են հասել ժամանակին: «Եվ ես շատ ուղիղ խոսակցություն եմ ունեցել այն մարդկանց հետ, ում հետ այդ խոսակցությունը կարող էր տեղի ունենալ, թե արդյոք դա կարող է իրավիճակի, իրադրության մեջ որևէ բան փոխել, և արդյոք կա այդպիսի կոմպոնենտ այդ պատմության մեջ»,-ասաց նա ու հավելեց, որ այդ հարցը շատ բաց է քննարկվել:

Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին՝ վարչապետը վստահեցրեց, որ դրանք եղել են, կան և կմնան ռազմավարական, դաշնակցային, և դրանում որևէ մեկը որևէ կասկած չունի:

Թեմայի այլ նորություններ