Փաշինյանը համատեղ հայտարարության բազմաթիվ դրույթներում մեկնաբանությունների կարիք է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    79%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Փաշինյանը համատեղ հայտարարության բազմաթիվ դրույթներում մեկնաբանությունների կարիք է տեսնում

Փաշինյանը համատեղ հայտարարության բազմաթիվ դրույթներում մեկնաբանությունների կարիք է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության փաստաթղթի բազմաթիվ դրույթներում մեկնաբանությունների կարիք է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին կայացած առցանց ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու երկխոսություն չի կայանում քաղաքական ուժերի հետ, որոնք ասում են, թե տարբերակներ կան այդ փաստաթղթի դրույթներն ավելի հայանպաստ դարձնելու համար:

«Ես, ճիշտն ասած, չեմ ստացել այդպիսի առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն` ինչպես ավելի լավը դարձնել: Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, որ այսօր իրատեսական խնդիր չէ: Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք և տեղիք ունեն: Այդ մեկնաբանությունների ընթացքում բոլոր գաղափարներն ու առաջարկներն ի մի կբերվեն և լավագույն առաջարկները կփորձենք կյանքի կոչել»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ