Օրվա Ամփոփում 07․11․2020․ Լայնածավալ համառ ռազմական գործողությունները շարունակվում են, այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    69%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Օրվա Ամփոփում 07․11․2020․ Լայնածավալ համառ ռազմական գործողությունները շարունակվում են, այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ

Օրվա Ամփոփում 07․11․2020․ Լայնածավալ համառ ռազմական գործողությունները շարունակվում են, այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ

07.11.2020

22:00-  Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, Ադբեջանի զինված ուժերին հաջողվել է մոտենալ: Մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։ Մարտունու ուղղության վրա Ադրբեջանի զինված ուժերը փորձել են զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել, սակայն կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։ Մարտեր են ընթացել Բերձորից հարավ: Մի քանի անգամ փորձել են առաջ գալ, բայց չեն կարողացել: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։ [Արծրուն Հովհաննիսյան]

21։11 - Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։ [Արծրուն Հովհհանիսյան]

20։15 - Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից։ [Արծրուն Հովհաննիսյան]

18։26 - Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ 
Վերջ տվեք անհարկի քննարկումներին։ [ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

17։51- Ստեփանակերտը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

14։47- Դամասկոսի հայությունը, չնայած Սիրիայում տիրող ծանր իրավիճակին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին նվիրաբերել է 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

12։50- Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ [Իտալիայում Հայաստանի դեսպանություն]

10։29- Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ: Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:  [ՊԲ]

10։09- Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ [ԱՀ ԱԻՊԾ]

09։50- ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ: [ՊՆ խոսնակ]

00:19- ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուին։ Ինյարիտուն նշել է, որ Արցախ այցելության նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունը հայտնել Արցախին ու նրա ժողովրդին և վստահեցրել է, որ կշարունակի հետևողական գործունեությունը՝ Իսպանիայի օրենսդիր մարմնում և Եվրոպական խորհրդարանում իրազեկելու Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ