Նրանք միտումների մասին տեղյակ են եղել. Փաշինյանը՝ պատգամավորների, Կառավարության անդամների, ՀՀ նախագահի՝ եռակողմ հայտարարությանը ծանոթ չլինելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    50%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    77%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    50%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    50%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 22°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Նրանք միտումների մասին տեղյակ են եղել. Փաշինյանը՝ պատգամավորների, Կառավարության անդամների, ՀՀ նախագահի՝ եռակողմ հայտարարությանը ծանոթ չլինելու մասին

Նրանք միտումների մասին տեղյակ են եղել. Փաշինյանը՝ պատգամավորների, Կառավարության անդամների, ՀՀ նախագահի՝ եռակողմ հայտարարությանը ծանոթ չլինելու մասին

Ընդհանուր առմամբ, միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, Կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չեն եղել հայտնի հայտարարության բուն քննարկումից և ընդունված որոշումից, արդյո՞ք չի նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում և ճգնաժամի մեջ են:

Նա նշեց, որ պատերազմի ընթացքում ԱԽ երկու նիստ են ունեցել, որին մասնակցել են ՀՀ նախագահը, նիստերից մեկին՝ Վեհափառ Հայրապետը, նաև՝ խոհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, եղել են հանդիպումներ քաղաքական ուժերի հետ:

«Այո, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետև, եկել է մի իրավիճակ, որ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, և այդ որոշումները կայացվել են սահմանափակ ժամանակահատվածում՝ խորհրդակցելով ԶՈւ ԳՇ-ի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ»,-ասաց նա:

Հարցին էլ՝ արդյո՞ք չի կարծում, որ օր առաջ պետք է արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել նշված ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին, Փաշինյանը պատասխանեց, թե ինստիտուտները գործում են և կգործեն:

«Հիմա ես շատ կարևոր եմ համարում, որ մենք ՀՀ-ում կայունությունը և հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, և այսօր պետք է կենտրոնանաք այդ խնդրի վրա. և՛ խորհրդարանը, և՛ ՀՀ նախագահը, և՛ մնացած բոլոր ինստիտուտները այսօր պետք է գործեն, և մեր բոլորի գործունեությունը պետք  է կոնկրետ ուղղված լինի անվտանգությունը և կայունությունը ապահովելուն: Իմ համոզմամբ՝ այդ ինստիտուտները գործունակ են և ունեն գործելու մանդատ և լիազորություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ