Նրանց գողացած միջոցներն են, որ չեն դարձել ինստիտուտ. Փաշինյանը` նախկին պաշտոնյաների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    15 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    77%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    90%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Նրանց գողացած միջոցներն են, որ չեն դարձել ինստիտուտ. Փաշինյանը` նախկին պաշտոնյաների մասին

Նրանց գողացած միջոցներն են, որ չեն դարձել ինստիտուտ. Փաշինյանը` նախկին պաշտոնյաների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Արցախի և Հայաստանի մասին իրավունք չունեն խոսելու այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց կողմից գողացված միջոցները չեն ուղղվել Արցախի ու Հայաստանի զարգացմանը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հարցին ի պատասխան:

«Այսօր շատ մարդիկ կան` նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր լալահառաչ ճառեր են ասում Արցախի մասին, Հայաստանի մասին, բայց այդ մարդիկ ունեն միլիոնավոր դոլարների ունեցվածք, և դա հանրահայտ փաստ է: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ ո'չ Արցախի, ո'չ Հայաստանի մասին որևէ լալահառաչ ելույթ ունենալու իրավունք չունեն, որովհետև այդ նրանց կողմից գողացված միջոցներն են, որ չեն դարձել ինստիտուտ: Մեր երկրում ինստիտուտների համատարած խնդիր կա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Արցախում և Հայաստանում այդ ինստիտուտները պետք է ստեղծվեին ներդրումների արդյունքում, իսկ այդ ներդրումները տասնյակ տարիներով չեն կատարվել:  

Թեմայի այլ նորություններ