Նախագահը հադրութցիներին խոստացել է նրանց խնդիրների լուծմանն աջակցել հումանիտար ծրագրերով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    51%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Նախագահը հադրութցիներին խոստացել է նրանց խնդիրների լուծմանն աջակցել հումանիտար ծրագրերով

Նախագահը հադրութցիներին խոստացել է նրանց խնդիրների լուծմանն աջակցել հումանիտար ծրագրերով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է իր նստավայրի դիմաց հավաքված հադրութցիներից մի քանիսին, լսել նրանց, խոստացել տեղահանված հադրութցիների խնդիրները լուծելու համատեքստում աջակցել հումանիտար ծրագրերով: Նախագահի նստավայրի առջև հավաքված՝ «Հադրութի դեօկուպացիա» ակցիայի մասնակիցները նաև նամակ են փոխանցել Արմեն Սարգսյանին:

Նամակում նրանք շեշտել են, որ Հադրութի շրջանը ձևավորման օրվանից եղել է հայկական տարածք, և մշտապես բնակեցված է եղել հայերով: Մինչդեռ այսօր հայկական պատմական շրջանը օկուպացվել է Ադրբեջանի կողմից՝ սպառնալով տեղի բնակչության և պատմական մշակութային ժառանգության հետագա գոյությունը:

Հադրութցիներն իրենց պահանջը նամակում ձևակերպել են 4 կետով:

Ակցիայի մասնակից Մերի Դավթյանը նշեց, որ առաջին կետով առաջարկում են քննության առնել Արցախի Հադրութի շրջանի դեօկուպացիան, երկրորդ կետով՝  անպայման գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և մնացած հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ՝ նշելով, որ խնդրի լուծումը պետք է լինի անպայման բոլոր համանախագահողների մասնակցությամբ: «Երրորդ կետով մենք պահանջում ենք իրավական հարթություն տեղափոխել մեր՝ Հադրութից տեղահանվածներիս խնդիրը, որպեսզի կարողանան նաև փոխհատուցման հարց լուծել: Չորրորդ կետով պահանջում ենք մինչ այս ամենը անպայման ձեռնարկել հնարավոր միջոցները, որ Հադրութի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները պահպանվեն բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց նա:

Նախագահի նստավայրի դիմաց հավաքված հադրութցիներից մի քանիսին նաև ընդունեց ու լսեց նախագահ Արմեն Սարգսյանը:  Հանդիպումից հետ քաղաքացիները հայտնեցին, որ նախագահը, բնականաբար, կիսել է իրենց ցավն ու մտահոգությունը, հասկանում է  Հադրութի խնդիրն ու պահանջը, բայց նաև պետք է գիտակցել, որ առկա իրողությունների պայմաններում մանրաքայլերով կարելի է ինչ-որ փոփոխություն մտցնել իրավիճակում: «Նախագահը խոստացավ նախևառաջ հումանիտար ծրագրերով օժանդակել տեղահանված հադրութցիների խնդիրները լուծելու համատեքստում: Նաև ասաց, որ անպայման միջազգային կառույցներում կներկայացնեն Հադրութի պատմամշակութային հուշարձանները, ժառանգությունը պահպանելու խնդիրները: Նա ասաց, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում, և պատրաստ է համատեղ լուծել խնդիրները»,- ասաց Մերի Դավթյանը:

Նրա  խոսքով՝ հիմնականում աջակցության շուրջ են խոսել: Հադրութցիները նախագահի առաջարկով իրենց կենցաղային, սոցիալական խնդիրները պետք է արագ ցուցակագրեն ու ներկայացնեն, որ շատ արագ լուծումներ տրվեն դրանց:

Թեմայի այլ նորություններ