Մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը կլինի բանակցությունների կարևորագույն կետերից
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    63%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը կլինի բանակցությունների կարևորագույն կետերից

Մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը կլինի բանակցությունների կարևորագույն կետերից

Ադրբեջանական ուժերի տիրապետության տակ գտնվող մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը լինելու է բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում ՝պատասխանելով  «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ հայկական մի շարք մշակութային արժեքներ գտնվում են Ադրբեջանի զորքերի տիրապետության տակ, հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը:

«Մշակութային արժեքների հետ կապված շատ ինտենսիվ աշխատանք է գնում: Եվ կարծում եմ, որ այդ աշխատանքը կտա արդյունք: Կան մշակութային արժեքներ, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, և այդտեղ որևէ վտանգ ու սպառնալիք չկա: Հիմնական խնդիրը կապվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք ակտիվ շփումների մեջ են միջազգային հանրության հետ՝ մշակութային ժառանգության անվտանգությունը ապահովելու համար: Եվ դա նույնպես բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկն է լինելու:

Թեմայի այլ նորություններ