Մի՛ զբաղվեք ցավի կապիտալիզացիայով․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    30 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    69%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    50%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    30 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

Մի՛ զբաղվեք ցավի կապիտալիզացիայով․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին

Մի՛ զբաղվեք ցավի կապիտալիզացիայով․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում իր ելույթը սկսեց հերքելով ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած 2 հայտարարություն։ «Առաջինը՝ ստորագրված հայտնի հայտարարության մեջ որևիցե հղում չկա Մեղրիին կամ Սյունիքի մարզին կամ որևէ էստակադայի, առավել ևս՝ թուրքական և ադրբեջանական դրոշներով։ Երկրորդը՝ պատերազմի ժամանակ չի եղել որևիցե պահ, երբ հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել ավելի լավ պայմաններով և չի արվել․ սա ևս ապատեղեկատվություն է»,- վստահեցրեց նա։ 

Դահլիճից ընդդիմադիր պատգամավորները սկսեցին արձագանքել, սակայն Ռուբինյանը խնդրեց չընդհատել։ Դիմելով ընդդիմադիր խմբակցությունների գործընկերներին՝ Ռուբեն Ռուբինյանը առաջարկեց պատկերացնել իրենց ՀՀ քաղաքացու դերում։

«Լսելով ձեր ելույթները՝ փորձեցի ինձ պատկերացնել ՀՀ ոչ պաշտոնյա քաղաքացու դերում, և ի՞նչ եմ ես տեսնում։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, բնականաբար, հիմա շատ վատ տրամադրության մեջ են։ Նրանցից շատ-շատերը չեն տեսնում ապագան, նրանք ցավում են, մեծ ցավ ունեն, նրանք ունեն բազմաթիվ առարկայական խնդիրներ, էլ չեմ ասում, որ արցախցիների դեպքում այդ խնդիրները տասնապատիկ ավելի մեծ են, և ի՞նչ են նրանք տեսնում: Տեսնում են զրո խոսակցություն ներկայի և ապագայի մասին և տեսնում են ցավի կապիտալիզացիա։ Սիրելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ցավոք, դուք հիմա զբաղված եք ցավի կապիտալիզացիայով»,- ասաց Ռուբինյանը։ Այս խոսքից հետո էլ դահլիճից գոռոցներ լսվեցին, Ռուբեն Ռուբինյանը հորդորեց հանգիստ մնալ։

Պատգամավորը հարց հնչեցրեց, թե ինչու հիմա չի հաջողվում խոսել ներկայի պրոբլեմների և ապագայում դրանք լուծելու մասին։ «Ինչո՞ւ ենք խոսում անդադար, աղ լցնում մեր իսկ վերքի վրա՝ Շուշիի կորստի և չենք խոսում՝ ինչու՞ չի հաջողվում այդ խոսակցությունը (պատասխանատվության մասին): Մի՞թե որովհետև ես, օրինակ, չեմ ընդունում պատասխանատվությունը։ Եկեք սկսենք այդ խոսակցությունը։ Ես ընդունում եմ իմ պատասխանատվությունը վերջին երկուսուկես տարիների, վերջին երեսուն տարիների բոլոր պարտությունների համար: Բոլոր պարտությունների համար պատասխանատու եմ անձամբ ես: Բոլոր հաղթանակների համար պատասխանատու եք անձամբ դուք, ժողովուրդ ջան։ Ձեզ չի հետաքրքրում ժողովուրդը ինչո՞ւ չի գալիս ձեր հանրահավաքներին, ինչո՞ւ մեզնից հիասթափված բազմաթիվ մարդիկ չեն գալիս ձեր հանրահավաքներին, որովհետև դուք չեք խոսում պրոբլեմների մասին, չեք խոսում ապագայի մասին: Մի՛ զբաղվեք ցավի կապիտալիզացիայով»,- եզրափակելով ելույթը՝ նշեց Ռուբինյանը։

Թեմայի այլ նորություններ