Մենք փաստացի ճանաչել ենք Արցախը. Եղոյանն անդրադարձավ Արցախի պաշտոնապես ճանաչման նպատակահարմարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    0 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    77%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Մենք փաստացի ճանաչել ենք Արցախը. Եղոյանն անդրադարձավ Արցախի պաշտոնապես ճանաչման նպատակահարմարությանը

Մենք փաստացի ճանաչել ենք Արցախը. Եղոյանն անդրադարձավ Արցախի պաշտոնապես ճանաչման նպատակահարմարությանը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չգիտի, թե պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության անկախության պաշտոնապես ճանաչումը կազդե՞ր մարտական գործողությունների վրա: Այս մասին Եղոյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Կարող էր լինել երկու մոտեցում` անհաջողությունների փուլում ճանաչիենք այն, ինչ մնացել էր, կամ սպասենք բեկման և, երբ ուժեղ կլինեինք, այդ ժամանակ ճանաչեինք: Այս երկու մոտեցումներն էլ կարող էին արդյունավետ լինել: Եթե ճանաչեինք, փաստացի ճանաչելու էինք այն, ինչ մնացել է: Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը որոշ բաներ կարող էր փոխել դեպի լավը կամ դեպի վատը: Մենք փաստացի Արցախը ճանաչել ենք, Արցախին, օրինակ, միջպետական վարկ ենք տրամադրում: Չգիտեմ, թե որքանով դե-յուրե Արցախի ճանաչումը կազդեր մարտական գործողությունների կամ Արցախի հետագա ճանաչման գործընթացի վրա»,- ասաց Եղոյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է հիմա Ազգային ժողով բերվի Արցախի անկախության ճանաչման նախագիծ, Եղոյանը նշեց, որ հնարավոր է, իսկ այդ հարցի շուրջ քննարկումներ, եթե չկան, ապա կծավալվեն:

Թեմայի այլ նորություններ