Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը, Սուրեն Սարումյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    86%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը, Սուրեն Սարումյան

Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը, Սուրեն Սարումյան

Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը, պաշտոնական աբյուրներին:

Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն ու նշեց, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք:

«Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով:

Այսինքն, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է  զբաղեցնել բարձունքներում, ապա ավելի նպատակահարմար է եղել զբաղեցնել բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, խոցելու համար:

Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները: Ուստի, մարտական գործողությունների արդյունքների մասին հնարավոր է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին, կամ արդեն ավարտվել են:

Այս առումով, ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրութունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ:

Այդ  պատճառով, երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին»,-ասաց ՊԲ ներկայացուցիչը:

Թեմայի այլ նորություններ