«Մատ տեռորին». Արոնյանն ու Պետրոսյանը շախմատի սեանս են անցկացրել հայաստանցի ու արցախցի 20 երեխայի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    74%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

«Մատ տեռորին». Արոնյանն ու Պետրոսյանը շախմատի սեանս են անցկացրել հայաստանցի ու արցախցի 20 երեխայի հետ

«Մատ տեռորին». Արոնյանն ու Պետրոսյանը շախմատի սեանս են անցկացրել հայաստանցի ու արցախցի 20 երեխայի հետ

Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանն անցկացրել են «Մատ տեռորին» միջոցառումը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօր դարձել էր ահաբեկչության դեմ պայքարի սպորտային և մշակութային կենտրոն։

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրել են «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ։

«Թշնամին ընտրել է հակամարդկային մեթոդներ՝ ցուցաբերելով իրեն բնորոշ անմարդկային դաժանություն։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Լռությունն այս պահին ամենաամոթալի բանն է։ Պետք է պայքարենք, ոգևորվենք, հիշենք մեր պատմությունը, հիշենք, որ միշտ եղել է մեր ազգի վերածնունդ, մի նոր սկիզբ։ Պետք է ավելի ուժեղ լինենք և ավելի նվիրյալ մեր ազգին»,- ասել է Լ․ Արոնյանը։

Շախմատային պարտիաներին զուգահեռ իրականացվել է Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Թեմայի այլ նորություններ