Մարտերը սաստիկ են եղել Շուշիի եւ Բերձորի ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մարտերը սաստիկ են եղել Շուշիի եւ Բերձորի ուղղությամբ

Մարտերը սաստիկ են եղել Շուշիի եւ Բերձորի ուղղությամբ

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված:

Այս մասին քիչ առաջ, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ շարունակելով.

«Նախ՝ հյուսիսում թշնամու զորքերը, հրետանու կրակի օգնությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել:

Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան, որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն հետ շպրտել ելման բնագծեր՝ պատճառելով զգալի կորուստներ:

Շուշիում եւ նրա մոտակայքում, պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում  եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ դրանք ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը բավականին թուլացել է»:

Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ սաստիկ են եղել մարտերն այսօր նաեւ Բերձորի ուղղությամբ: Թշնամու խմբերը փորձել են ճեղքելով մտնել Բերձոր՝ հավանաբար փորձելով այդպես օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի, այդ կադրերը կան:

«Այս պահին մարտերն ընթանում են: Ընդհանուր իրավիճակը կարելի է գնահատել դրական, մեր զորքին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որեւէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերն ընթացքի մեջ են: Գիշերային ժամերին, արդեն 3-րդ, չորրորդ օրն է, ըստ էության, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են:

Մեկնաբանելով Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության եւ հենց նախագահ Ալիեւի՝ այսօր հնչեցրած  հայտարարությունները, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ մարտերն այս պահին դեռ ընթանում են»:

Թեմայի այլ նորություններ