Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ գտնվելու է հայկական ուժերի վերահսկողության ներքո. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    1 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ գտնվելու է հայկական ուժերի վերահսկողության ներքո. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:  

«Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:

Մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն:

Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:

Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները»,- գրել է Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ