Լինե՛նք հանդարտ, մենք իրական անելիքներ ունենք. Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լինե՛նք հանդարտ, մենք իրական անելիքներ ունենք. Քոչարյան

Լինե՛նք հանդարտ, մենք իրական անելիքներ ունենք. Քոչարյան

Ես պետք է սկսեմ ինձնից՝ Անդրանի՛կ, հանդա՛րտ եղիր, որովհետև հանդարտությունը բոլորիս պետք է: Այդ մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ իր տպավորությամբ՝ պարտադրված հրադադարից հետո ռազմական գործողությունները տեղափոխվել են ՀՀ տարածք, մինչդեռ իրականում հսկայական անելիքներ կան՝ թե՛ քաղաքական դաշտի ներդաշնակությունը կառուցելու, թե՛ քաղաքական հարթակում խնդիրների լուծումը գտնելու առումով: 

«Պատերազմը պետք է դադարեցնել Հայաստանի տարածքում: Լինե՛նք հանդարտ: Մենք անընդհատ կարող ենք մեղադրել... չեմ ուզում քննարկենք Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որով պետք է հասնենք ներդաշնակման, որովհետև այս բարոյալքման պրոցեսի տակից միասին ենք դուրս գալիս: Մեր զինուժը ստացել է այնպիսի հարված, որ մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ փրկել զինուժի փշրանքները, որովհետև առանց դրա չենք կարող դիմակայել ապագա մարտահրավերներին: Պարտադրված հրադադարը մեզ հնարավորություն է տվել փրկել այդ փշրանքները»,- ընդգծեց Քոչարյանը: 

Թեմայի այլ նորություններ