ԼՂ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությանը դրական է վերաբերվում հարցվածների 43,8%-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԼՂ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությանը դրական է վերաբերվում հարցվածների 43,8%-ը

ԼՂ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությանը դրական է վերաբերվում հարցվածների 43,8%-ը

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությանը դրական է վերաբերվում Հայաստանում հարցվածների 43,8%-ը: Այս մասին նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Խնդրել ենք պատասխանել, թե ինչպես են քաղաքացիները վերաբերում այդ փաստաթղթին: Հարցվածների 23,5%-ը նշել է, որ լիովին դրական, 20,3%-ը` ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական` 13,1%-ը, ընդհանրապես բացասական` 27,8%-ը, 15.3%-ը դժվարացել է պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:

Նա նշեց, որ հարցվածների 48,9%-ն ամբողջությամբ ծանոթ է փաստաթղթի բովանդակությանը, 37.2%-ը` մասամբ ծանոթ է, 13,1%-ը` ընդհանրապես ծանոթ չէ:

«Անդրադառնալով փաստաթղթի ստորագրման պատճառներին` 65.6%-ը նշել է, որ Արցախի բնակչության և զինծառայողների անվտանգության խնդրից ելնելով է դա արվել, 19,3%-ը նշել է, որ դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն է, 15.9%-ը նշել է, որ դա ՀՀ պարտությունն է դիվանագիտական գործընթացում, 10,9%-ը նշել է, որ դա Արցախի բանակի և ՀՀ ԶՈՒ-ի պարտությունն է պատերազմում, 2,4%-ը նշել է, որ պատճառը նախկին իշխանությունների թույլ տված սխալներն են»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է նոյեմբերի 13-ին:

Թեմայի այլ նորություններ