Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հինգ լրացուցիչ մարդասիրական կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    46 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    46 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    46 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հինգ լրացուցիչ մարդասիրական կենտրոն

Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հինգ լրացուցիչ մարդասիրական կենտրոն

Մարդասիրական խնդիրները լուծելու համար Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հինգ լրացուցիչ կենտրոն՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հայտարարության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի համալիր խնդիրների լուծման համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում (մարդասիրական արձագանքման համակարգման կենտրոններ՝ «Հյուսիս» և «Հարավ», ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության համախմբված ջոկատ) լրացուցիչ ստեղծվել է հինգ կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ստեղծվել են մարդասիրական ականազերծման կենտրոն, պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոն (ներառյալ՝ հոգեբանական աշխատանքի վարչությունը, հեռուստառադիոհեռարձակման կայանները, «Вестник миротворца» ​​թերթի խմբագրությունը), տրանսպորտային աջակցության կենտրոն, բժշկական աջակցության կենտրոն ու առևտրի և սպառողների աջակցության կենտրոն:

Թեմայի այլ նորություններ