Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    26 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    63%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող

10․10․2020

17։14 - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես միջնորդ, պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից: [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի] 

16։34 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը: Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունը ողջ տարածաշրջանում:

14։47 -  Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար: Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին: Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ: [Արայիկ Հարությունյան]

14։29 - Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատում է, որ երեկ երեկոյան ՀՀ ոստիկանությունում կադրային փոփոխություններ են արվել։ Աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, որին կփոխարինի ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ Սևան Քոչարյանը։ Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ոստիկանության քրեական վարչության պետ Արտակ Կարապետյանը, նրան կփոխարինի Վարդան Վարդանյանը։ Կոտայքի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Զոհրաբյանը։ |azatutyun.am|

13։41 - ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել,  հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:  Հորդորում ենք չտրվել սադրանքների, եւ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:  Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է եւ ինքներդ կարող եք ծանոթանալ դրան: [ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան]

12։06 - Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում: [ՊՆ խոսնակ]

11։41 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ղարաբաղում ծավալվելիք խաղաղապահական կենտրոնում գործելու են նաև թուրք զինվորականներ, չի համապատասխանում իրականանությանը։ [Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյան]

08։37 - Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել։ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։ Անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։ [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]

08։19 - Ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։ Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը․ [ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը]

03։03 - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։

05։25 - Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1 960 խաղաղապահ եւ 470 միավոր տեխնիկա: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը կտեղակայվեն ԼՂ շփման գծի երկայնքով եւ Հայաստանն ու ԼՂ-ն միացնող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտ քաղաքի շրջանում։ 

04։14 - Մոտ մեկ ժամ առաջ մեր դիրքեր «հրատապ» լուր եկավ, որ ես եւ իմ ջոկատը պետք է շտապ լքենք դիրքերը եւ վերադառնանք Երեւան։ Ես պատասխանեցի, որ մինչեւ ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի։ Տեղափոխվեցի վայր, որտեղ հնարավոր է կապ հաստատել, եւ ինչպես եւ վստահ էի, ՀՀ վարչապետը՝ իմ ամուսինը ասաց, որ որեւէ տեղ չգնամ։ Ինչպես նախորդ գրառման մեջ եմ նշել՝ մենք դիրք, հող, տուն, հայրենիք, ապագա չունենք զիջելու ոչ թշնամուն, ոչ էլ այս պահին ակտիվացած դավաճաններին։ [ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան]

02։45 - Ցուցարարները մուտք են գործել կառավարության շենք։

02։23 - Սիրելի ՛ հայրենակիցներ. Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ: Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակկունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում: [Արայիկ Հարությունյան]

01։49 -Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. Անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ։ Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը: [Նիկոլ Փաշինյան]

01:21- Դրական ենք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանն  անմիջապես ընդունեց իր մեղքը: Նշում ենք նաև ադրբեջանական կողմից մեզ տրված հավաստիացումների մասին, որ կիրականացվի օպերատիվ հետաքննություն, և պատահարի մեղավորները կպատժվեն: [ՌԴ ԱԳՆ]

01:08- Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար: [ՊԲ]

00:36- Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։Դեպքի վայրում են գտնվում նաև ՌԴ Հարավային Օկրուգի դատախազության և քննչական կոմիտեի քննիչները և նրանց հետ համագործակցված  ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման և պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ։ [ՀՀ քննչական կոմիտե]

00:35-Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։ Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։ [ԱՀ ԱԻՊԾ]

Թեմայի այլ նորություններ