Լավրովը և Մնացականյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա անելիքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լավրովը և Մնացականյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա անելիքները

Լավրովը և Մնացականյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա անելիքները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարության կատարման ընթացքը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից իրենց մանդատի արդյունավետ ապահովման հետ կապված խնդիրները:

«Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության հաստաման նշանակությունը՝ ի նպաստ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց վիճակի թեթևացման և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ