Կոչ ենք անում ձեռնպահ մնալ գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու գործելակերպից
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    16 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    0 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու գործելակերպից

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու գործելակերպից

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հասարակական գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու, իրավապահ համակարգը, մասնավորապես դատախազությունը և դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, քաղաքական նպատակներից ածանցվող գործողությունների հակելու խիստ վտանգավոր, դատապարտելի և անհեռանկար գործելակերպից։ 

«Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրեական պատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում դատախազների գործունեության վրա և քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործըթնացում։ 

Հարկ ենք համարում ընդգծել, որ Դատախազությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները ապաքաղաքական համակարգեր են, որոնք գործում է բացառապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա և այս իմաստով չունեն ոմանց՝ կրակից շագանակներ հանելու թաքնված ամբիցիաներին հագուդ տալու, դրանից բխող խրատներով առաջնորդվելու կարիք։ 

Հատկապես հայ ժողովրդի համար ներկայիս օրհասական օրերին դատախազությունը, առավել քան երբևէ, գործում է իր ժողովրդի և պետության առջև ունեցած պատասխանատվության խորը գիտակցությամբ, և իր իրավասությունների շրջանակներում գործադրելու է բոլոր ջանքերը մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի ապահովման դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հակազդելու համար՝ անկախ նրանց, թե նման սպառնալիքները որ կողմից, ինչ շրջանակներից կդրսևորվեն և ի հայտ կբերվեն։ 

Ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ հասարակական գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու, իրավապահ համակարգը, մասնավորապես դատախազությունը և դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, քաղաքական նպատակներից ածանցվող գործողությունների հակելու խիստ վտանգավոր, դատապարտելի և անհեռանկար գործելակերպից»:

Թեմայի այլ նորություններ