Խաղաղապահները մինչև հիմա Արցախում հայտնաբերել և վնասազերծել են 4760 պայթուցիկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    41%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    58%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Խաղաղապահները մինչև հիմա Արցախում հայտնաբերել և վնասազերծել են 4760 պայթուցիկ

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել ինժեներական հետախուզական և ականազերծման աշխատանքները Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության ենթակա տարածքում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

Ռուս խաղաղապահները իրականացրել են ինժեներական հետախուզություն և ականազերծում Ստեփանակերտի օդանավակայանի, առանձնատների, հողամասերի տարածքներում՝ ապահովելով մարտական ​​գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնմամբ զբաղվող խմբի աշխատանքի անվտանգությունը:

Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 12 հա տարածք, ուսումնասիրվել է 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 172 պայթուցիկ:

Ընդհանուր առմամբ, Արցախում գտնվող ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 150 հա տեղանք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ օբյեկտ:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ կիրառելով:

Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից ի վեր վերականգնվել են 48 հենասյուն և 17,2 կմ էլեկտրահաղորդման գիծ, 31 տրանսֆորմատոր:

Թեմայի այլ նորություններ