Խաղաղապահները 50 բժշկական պարագա են հանձնել Արցախի հեռավոր բնակավայրերի բուժկետերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    87%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    17 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    21 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.33237
  • Դոլար = 387.771

Խաղաղապահները 50 բժշկական պարագա են հանձնել Արցախի հեռավոր բնակավայրերի բուժկետերին

Խաղաղապահները 50 բժշկական պարագա են հանձնել Արցախի հեռավոր բնակավայրերի բուժկետերին

Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները նախօրեին հանձնել են մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսաստանյան խաղաղապահները Շոշ և Պառավաթումբ ավանների մանկաբարձաֆելդշերական կետերին են փոխանցել առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված բժշկական սարքավորումների հավաքածուներ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արցախի բժիշկներին է փոխանցվել բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու։ Մարտակերտի շրջանային հիվանդանոց հետագա բաշխման համար հանձնվել է 33 հավաքածու»,- նշում են ՌԴ ՊՆ-ից։

Խաղաղապահները բժշկական սարքավորումները տեղափոխել են Խնձրիստան, Աստղաշեն, Պատարա, Դահրավ, Այգեստան, Դաշուշեն, Ասկերանի, ինչպես նաև Մարտունու շրջանի այլ բնակավայրեր:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: 

Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 7 հա տարածք, 3 կմ ճանապարհ և 10 շինություն:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 071 հա տարածք, 635,3 կմ ճանապարհ, 1 743 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 606 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Թեմայի այլ նորություններ