Կառավարությունը կաջակցի զոհված և վիրավոր անձանց ընտանիքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    19 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Կառավարությունը կաջակցի զոհված և վիրավոր անձանց ընտանիքներին

Կառավարությունը կաջակցի զոհված և վիրավոր անձանց ընտանիքներին

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցի քննարկմամբ: Նախագիծն ընդունվեց միաձայն: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասնեց, որ միջոցառմամբ առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբերի՝ համապատասխանաբար 3, 2 և 1 միլիոն դրամ, երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ 3 միլիոն դրամ:

«Զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: Մենք ամիսներ առաջ նման կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար: Հիմա փաստորեն կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ