Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները

Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները BBC գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը.

«Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ 

Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»:

Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»:

Թեմայի այլ նորություններ