Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիր (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թ.)
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    77%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    64%
    0 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիր (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թ.)

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիր (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թ.)

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Զորախմբի հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռ. Վ. Մուրադովը։

Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի փոխադրումը Հայաստան: Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 10-ից իրականացվել է 118 չվերթ, 23-ը վերջին մեկ օրվա ընթացքում: Շարունակվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հիմնական ուժերի օպերատիվ տեղակայումը։

2020թ. նոյեմբերի 10-ից խաղաղապահ զորախմբի կազմակերպված մուտքի նպատակով Լաչինի միջանցքում տեղակայվել է յոթ ժամանակավոր դիտակետ: Երեկ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումների կողմից ավարտվել է "հյուսիս" պատասխանատվության գոտում դիտակետերի տեղադրումը։

Ներկայում հրադադարի ռեժիմի եւ մարտական գործողությունների դադարի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են խաղաղապահ ստորաբաժանումները Հարավային պատասխանատվության գոտում ինը դիտակետերում եւ Հյուսիսայինում՝ ինը դիտակետերում: Ռուսական խաղաղապահ ուժերի կառավարումն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայված հրամանատարական կետից։

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը ։ Այն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգմամբ:

Հնարավոր միջադեպերի կանխման եւ ռուս զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով կապի ուղիղ ուղիներով իրականացվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

 

Թեմայի այլ նորություններ