ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Էդուարդ Շարմազանովին, Արսեն Բաբայանին, Գեղամ Մանուկյանին, Արթուր Ղազինյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    84%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Էդուարդ Շարմազանովին, Արսեն Բաբայանին, Գեղամ Մանուկյանին, Արթուր Ղազինյանին

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Էդուարդ Շարմազանովին, Արսեն Բաբայանին, Գեղամ Մանուկյանին, Արթուր Ղազինյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին եւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով՝ oրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու համար։

ՀՔԾ մամուլի բաժնից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեղադրանքը չի ընդունել եւ հրաժարվել է դրա վերաբերյալ ցուցմունք տալ։

Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Բաբայանը մեղադրանքը չի ընդունել․ «Հայտարարել է որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ապօրինի հարուցված քրեական գործի շրջանակներում հրաժարվում է ցուցմունք տալ, իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, նպատակն է այդ կերպ լռեցնելու ընդդիմության արդար պահանջը»։ Մարտիրոսյանն ընդգծեց, որ նույն՝ 225.1 հոդվածով կասկածանքի ժամանակ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Բաբայանի ձերբակալումը ինչպես հիմքի, այնպես էլ նպատակի մասով։

Արթուր Ղազինյանը եւս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։ Նրա պաշտպան Գարիկ Սահակյանը լրագրողներին հայտնեց, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց հրաժարվել է, միայն կարճ հայտարարությամբ է հանդես եկել։

Հիշեցնենք՝ Ռուսաստատի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից պատերազմը դադարեցնելու հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր մի շարք ուժեր հանրահավաքներ են անցկացնում մայրաքաղաք Երեւանում՝ պահանջելով իշխանության հրաժարականը, մինչդեռ ՀՀ-ում դեռեւս ռազմական դրություն է, որի պայմաններում արգելվում է հավաքների ազատությունը։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ վերացել են ռազմական դրության համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նրանք նշում են նաեւ, որ, չնայած նույն այդ արգելքին, միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների դիմաց պատերազմի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հավաքներ։

Նշենք, որ այս քրեական գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունեն Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ։

Թեմայի այլ նորություններ