ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ

Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտներ իր գործընկերոջը խաղաղապահ ստորաբաժանման արագ և արդյունավետ տեղակայման, ինչպես նաև զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ՀՀ պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև:

Թեմայի այլ նորություններ