ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել

Հաշվի առնելով զինծառայողների ծնողների եւ ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումները՝ կապված պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու հետ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.

«Չնայած եռակողմ համաձայնագրի շրջանակում հաստատված հրադադարին, զինված ուժերի ստորաբաժանումները, ողջ անձնակազմով, շարունակում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Մարտական գործողություններ այլեւս չեն ընթանում, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմի հանգիստը կազմակերպել զորամասերի մշտական տեղակայման վայրերում, իսկ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումն իրականացնել համապատասխան ընթացակարգով։

Պաշտպանության նախարարությունն անվերապահորեն բարձր է գնահատում հայոց բանակի մարտիկների անձնազոհությունն ու հերոսական պայքարը պատերազմի ողջ ընթացքում եւ գիտակցում է բարձրացված խնդրի կարեւորությունը։ Հավաստիացնում ենք, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում։

Հավելենք, որ տվյալ պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում եռակողմ համաձայնագրի դրույթներով սահմանված եւ տարածքային լուծումներ ենթադրող քայլերի իրականացման հետեւանքով առաջացած՝ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոփոխելու եւ նոր տեղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում նաեւ` անձնակազմի կեցության եւ ծառայության կազմակերպման համար հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Աշխատանքները կիրականացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում»։

Թեմայի այլ նորություններ