ՀՀ-ն չի ունեցել պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որը պատրաստ չի եղել վճարել. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ-ն չի ունեցել պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որը պատրաստ չի եղել վճարել. վարչապետ

ՀՀ-ն չի ունեցել պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որը պատրաստ չի եղել վճարել. վարչապետ

Ընդհանուր առմամբ մենք իմացել ենք մեր ուժերը, եւ ինչպես բազմիցս ասել եմ՝ 2020 թվականի ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք հաջող դիմակայել Ադրբեջանին։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին։

Գեւորգյանը վարչապետից հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ-ն ունեցե՞լ է հետախուզական տվյալներ, եւ արդյո՞ք գերատեսչությունների կողմից հաշվարկ է տրվել, թե իքս ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերը կարող են դիմակայել թուրք-ադրբեջանական եւ ահաբեկչական ծավալուն գրոհներին, որի հիմքում եղել է վերոնշյալ երկրների եւ Հայաստանի ՀՆԱ-ն։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի եւ ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելուն։ Ընդհանրապես շատ կարեւոր հարց է, թե ինչու պատերազմը կանխարգելելուն ուղղված գործողություններ չեն կատարվել, որովհետեւ պատերազմը կանխարգելելուն ուղղված գործողությունը, ըստ էության, հետեւյալն է, որ ՀՀ-ն պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւին, ու ինչպես մի քանի անգամ նախկինում ասել եմ՝ այն առանձնահատկությամբ, որ այն կետում, երբ Հայաստանի համար որեւէ տարբերակ ընդունելի կլինի, հաջորդ կետում արդեն Ադրբեջանն իր դիրքորոշումն էլ ավելի է կոշտացնելու։ Դա կարող էր դառնալ նահանջ առանց կանգառի տրամաբանության վերածվող մի գործողություն, ինչը, ըստ էության, վերջին տարիներին մենք անընդհատ տեսել ենք եւ այս իրավիճակում մեր որոշումն ու դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է առավելագույնս կոնսոլիդացնենք մեր ուժերը, որպեսզի հնարավոր հարձակմանը դիմակայենք»։

Վարչապետն ընդգծեց, որ պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է Հայաստանի օրակարգում, բայց երբեք Հայաստանի օրակարգում չի եղել պատերազմի կանխարգելումը ամեն գնով կամ ամեն ինչի գնով. «Այսինքն՝ պատերազմի կանխարգելման գինը պետք է ինչ-որ ձեւով լիներ ընդունելի, եւ ես չեմ կարծում, թե ՀՀ-ն ունեցել է պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որն ինքը պատրաստ չի եղել վճարել»։

Թեմայի այլ նորություններ