«Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է՝ փոխել ռազմական իրադրությունը, ինչն իրատեսական խնդիր չէ». Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    50%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    77%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    50%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    50%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 22°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

«Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է՝ փոխել ռազմական իրադրությունը, ինչն իրատեսական խնդիր չէ». Նիկոլ Փաշինյան

«Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է՝  փոխել ռազմական իրադրությունը, ինչն իրատեսական խնդիր չէ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր  հրավիրած առցանց մամուլի ասուլիսին անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ երկխոսություն չկա այն քաղաքական ուժերի հետ, որոնք հայտարարում են, որ նոյեմբերի 10-ին ստորագրած կապիտուլյացիայի հայտարարության մեջ կարող են ներառված կետերն ավելի հայանպաստ դարձնել։

«Ճիշտն ասած, ես չեմ ստացել էդպիսի առաջարկ քաղաքական ուժերից որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն՝ ինչպես ավելի լավը դարձնել։ Խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը ցավոք մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է՝  փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ՝ այսօր իրատեսական խնդիր չէ նման ձևակերպում անելու համար։ Ինչ վերաբերում է  հետագա բանակցային գործընթացին, ապա այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք և տեղիք ունեն։ Իհարկե, այդ մեկնաբանությունների ընթացքում նաև բոլոր գաղափարները, բոլոր առաջարկներն ի մի կբերվեն, և կփորձենք օգտագործել բոլոր առաջարկները»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ