Հայաստանը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել

Հայաստանը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել

Հայաստանը Արցախի հարցով ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկել: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում` անդրադառնլով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ռուսական առաջարկն ընդունելու համար վարչապետը խորհրդկացել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, ճիշտ չէ: Ես այս ընթացքում՝ մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ  ունեցել եմ ընդամենը 5 խոսակցություն՝ երեք անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենի հետ, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկները, այլ ամերիկյան առաջարկները: Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ մինչդեռ Ռուսաստանի նախագահի հետ մշտական է կապի մեջ է եղել, եղել է օր, որ 5-6 անգամ զրուցել են հեռախոսով: Վարչապետը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ քննարկելու լուրերը որակեց բացարձակ, կատարյալ անհեթեթություն: 

Թեմայի այլ նորություններ