Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են` 1) սոցիալական ոլորտ. 2) կրթության ոլորտ. 3) առողջապահության ոլորտ. 4) ձեռնարկատիրական ոլորտ. 5) ենթակառուցվածքների ոլորտ»,- ասված է որոշման մեջ:

 

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Աշխատանքային խմբի կազմում են, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախի Հանրապետությունից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Թեմայի այլ նորություններ