Գերեվարված զինծառայողների դրույքաչափը կպահպանվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Գերեվարված զինծառայողների դրույքաչափը կպահպանվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Գերեվարված զինծառայողների դրույքաչափը կպահպանվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանը արտահերթ նիստում 75 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը։

Հայրապետյանն ասաց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Հերիքնազ Տիգրանյանը մի քանի տեխնիկական առաջարկներ են հնչեցրել, որոնք ընդունվել են։ Ըստ Հայրապետյանի՝ ընդունվել է նաև կառավարության ներկայացրած առաջարկների փաթեթը, որով նախատեսվում է երկամսյա ժամկետում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունում կառավարությունում։ Օրենքը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից սկսած ժամանակահատվածում և արդեն հետագայում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանելուն։ 

Հիշեցնենք, որ նախագծով պայմանագրային զինծառայողների, պահեստազորի զինվորականների, մոբիլիզացիոն ռեսուրսի՝ մարտական գործողությունների, առհասարակ զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն՝ ինքնակամ չի լքել դիրքը կամ զորամասը, նրանց ընտանիքներն այդ ողջ ընթացքում կշարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին։

Թեմայի այլ նորություններ