Եթե Շուշին ծախվել է, ծախվել է վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Եթե Շուշին ծախվել է, ծախվել է վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր. վարչապետ

Եթե Շուշին ծախվել է, ծախվել է վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր. վարչապետ

Մենք պետք է վերաարժեւորենք, թե վերջին երկուսուկես տարին ինչպես ենք օգտագործել, բայց պետք է վերաարժեւորենք նաեւ, թե ինչպես ենք օգտագործել վերջին 30 տարին: Այս կարծիքին  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ վերջին 30 տարում մենք ապրել ենք հետեւյալ տրամաբանությամբ՝ պատերազմի բացառում, ոչ մի թիզ հող թշնամուն: Բայց չենք էլ նկատել, որ էս երկուսի մեջ կա հակասություն ու մեզ պետք է ընտրություն կատարել եւ կենտրոնանալ էդ ընտրության վրա:

«Վերջին 2 տարում մենք այդ ընտրությունը կատարել ենք, գուցե չենք հասկացել, որ չենք հասցնի այդ ընտրության վրա բավարար աշխատանք իրականացնել, բայց օրինակ ես այդ ընտրությունը կատարել եմ: Եվ էդ ընտրության մեջ պարտվել եմ եւ կրում եմ դրա ամբողջ պատասխանատվությունը՝ անձամբ, ուրիշ ոչ մեկ, բացարձակապես ուրիշ ոչ մեկ»,- ԱԺ-ում  «Իմ քայլը» խմբակցության հարցերին պատասխանելիս հայտարարեց վարչապետը:

Նա, սակայն, հարց բարձրացրեց, թե կորսված տարածքների մասին աղմուկ բարձրացնողները վերջին անգամ ե՞րբ են եղել այնտեղ, ի՞նչ է արվել այդ տարածքներում 30 տարվա ընթացքում: 

Փաշինյանի համոզմամբ պետք է վերանայել մոդելը, որ դրված է մեր մեջ: Եվ այդ մոդելը հետեւյալն է՝ փողը տամ, բանակից ազատվեմ, ծնունդի օրը վեր կենամ, ոտքի վրա խմեմ մեր բանակի եւ նահատակների կենացը:

Այս համատեքստում վարչապետը ընդգծեց՝ կան խոշոր օբյեկտներ, գազի փող չեն տալիս, լույսի փող չեն տալիս, բայց բարեգործություն են անում, մենք էլ ծափ ենք տալիս, իսկ դա, ըստ նրա, անհետեւանք չէր մնալու:

Սա, ըստ վարչապետի, չի նշանակում, թե պատասխանատվությունը իր վրայից հանում է. «Ես եմ միակ պատասխանատուն, 30 տարվա մեջ ուրիշ պատասխանատու չկա, ես կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ եւ ինչ դատավճիռ կկայացնի, անմռունչ կհետեւեմ, բայց ես հարցեր եմ բարձրացնում»,- նկատեց նա:

Անդրադառնալով Շուշիի վերաբերյալ հնչող տարատեսակ մեկնաբանություններին՝ Փաշինյանը շարունակեց. «Ասում են՝ Շուշին ծախել են: Ո՞վ է ծախել։ Եթե Շուշին ծախվել է, ծախվել է վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչո՞ւ էր էդ վիճակում։ Ասում են՝ Արցախի նախագահի ինաուգուրացիան ինչու Շուշիում արեցին: Պատկերացնո՞ւմ եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել է, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք է եւ ԼՂ նախագահը իրավունք չունի այնտեղ միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին»:

Թեմայի այլ նորություններ