Եթե կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Եթե կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք․ Փաշինյան

Եթե կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք․ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վարչապետը հնարավորություններ տեսնում մոտ ապագայում ձեւավորելու կոնցեպտ ԼՂ հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար՝ մի այնպիսի ճանապարհով, որ ապագա սերունդներին չժառանգեն այս խնդիրը, որի մեջ հայտնվել են 90-ականներից մինչեւ հիմա։

Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր է որեւէ կերպ երկխոսություն ծավալել արցախահայության հետ՝ նրանց կարծիքը հասկանալու համար, թե այս նոր իրողություններում նրանք ինչպես են պատկերացնում ԼՂ հակամարտության վերջնական լուծման հնարավորությունը։  

Նախ անդրադառնալով 2-րդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե՛, հնարավոր է, բայց Արցախի ժողովուրդն ունի ընտրված իշխանություն, որը ներկայացնում է իրենց։ Բայց իհարկե՛, ժողովրդի հետ ուղիղ երկխոսությունը նույնպես շատ կարեւոր է եւ տեղի կունենա անպայման»։

Խոսելով առաջին հարցի մասին՝ վարչապետն ընդգծեց, որ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը պետք է լինի այն կարեւոր նպատակը, որն իրենք իրենց առաջ դնեն, որպեսզի այս կոնֆլիկտը հաջորդ սերնդին չժառանգեն։

«Եթե եկել հասել ենք այստեղ՝ ուրեմն պետք է հավաքենք մեր վճռականությունը եւ գնանք ամբողջական լուծումների, որպեսզի այս խնդիրը չժառանգենք հաջորդ սերնդին եւ դրանով մենք մեծ ծառայություն մատուցած կլինենք այդ սերնդին։ Ուրիշ բան, որ մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ամբողջ ներուժը, որպեսզի հնարավորինս ընդունելի լուծման հասնենք եւ այդ գործում ԼՂ ժողովրդի դիրքորոշումը չափազանց կարեւոր է։ Բայց լուծման համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԼՂ ժողովուրդը ապրի ԼՂ-ում, Հայաստանի ժողովուրդը ապրի ՀՀ-ում՝ իրեն զգա պաշտպանված, ունենա գործելու, ստեղծագործելու, արարելու, եկամուտներ ձեւակերպելու, հարստանալու եւ հարստացնելու հնարավորություն եւ ստեղծարար աշխատանքի հնարավորություն»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ երբ որ ապագայի մասին են խոսում՝ իր համար մի ակնհայտ իրողություն կա, որ այս բոլոր խնդիրները, եթե լայն դաշտից հավաքեն մի սեգմենտում՝ այդ սեգմենտի անունը կրթություն է։

«Այդ 5 հազար դրամ վերցնելը քվեարկելն էլ է կրթության հարց։ Որ ասում եմ հայրենասիրության մոդել, դա էլ է կրթության, կրթական ցենզի հարց։ Որովհետեւ փողով բանակից ազատվածը ո՞նց է իր ընկերոջ աչքերին նայել ու չի ամաչել, այ այստեղ է խնդիրը ծագել։ Եթե մենք մի ոլորտում կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք՝ ե՛ւ տնտեսության հարցը կլուծենք, ե՛ւ դիվանագիտության հարցը կլուծենք, ե՛ւ անվտանգության հարցը կլուծենք։ 3-րդ Հանրապետության պատմության մեջ ոչ մի անգամ չի հաջողվել կրթության ոլորտի նորմալ բարեփոխում իրականացնել։ Պատկերացրեք՝ 30 տարվա մեջ ոչ թե փորձ չի եղել, այլ ոչ մի անգամ կրթության ոլորտում համապարփակ բարեփոխում չենք իրականացրել։ 10 տարին սարքել ենք 12 տարի, 12 տարին 4 տարի, 4 տարին 3 տարի, 3 տարին 6 տարի, բայց էական բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ 3-րդ Հանրապետության պատմության մեջ կրթության համակարգը եղել է քաղաքական տվյալ օրվա համակարգի կցորդը. «Ու հիմա էլ չենք կարողանում իրականացնել, նույն պատճառով, որովհետեւ այդ հայրենասիրության այն մոդելը, որ պետք է փողը տաս ազատվես, այնտեղից փողը գռփես, այստեղ փողը տաս ազատվես, որ ոտքի վրա բանակի կենացը խմես, այդ դոմինանտ մոդելն է ՀՀ-ում։ Մինչեւ այդ մոդելից մենք չհրաժարվենք՝ մենք ոչ մի բան չենք ունենալու, մենք ոչ մի ձեռքբերում չենք ունենալու»։

Թեմայի այլ նորություններ