Էսօր ասում են դավաճան եք. դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    15 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    28 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

Էսօր ասում են դավաճան եք. դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել. Փաշինյան

Էսօր ասում են դավաճան եք. դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել. Փաշինյան

«Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, ո՞ր դեպքում է, որ որևէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն: Վերջին 2.5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումներն ու քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Արցախի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից:

Բանակցային փաթեթներ եղել են: Այն թուղթ է, որի վրա կարող ես գրել քո լավագույն ցանկությունները նույնիսկ, բայց դրանցից որևէ մեկը իրագործվե՞լ է: Մենք խոսում ենք իրականությա՞ն, թե՞ տեսական քննարկումների մասին: Ոչ մեկը չի իրագործվել: Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունն Ապրիլյան պատերազմով սպառվել էր: 2016-ի ապրիլից հետո ունեինք երկու հնարավորություն. կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները»,- խորհրդարանում այսօր նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուզում են ասել, որ ինչ-որ իրավիճակում եղել է ավելի լավ բան, և Հայաստանի կառավարությունը դրանից հրաժարվե՞լ է: Մեկը հասկացա՞վ Ապրիլյան պատերազմն ինչո՞ւ և ի՞նչ պայմանով կանգնեց՝ հարցրեց վարչապետը՝ նշելով, որ ողջունում է քննիչ հանձնաժողով ստեղծելու ցանկությունը ողջունում է:

Քաղաքական ուժերի մեղադրանքներին ի պատասխան՝ վարչապետը հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրը ԱԺ-ում նշել է, թե ինչպես ու ինչ պայմաններով կարելի կլինի պատերազմը կանգնեցնել: Ըստ Փաշինյանի, սակայն, այդ տարբերակը խորհրդարանում մերժվել է, մինչդեռ հիմա հարցնում են՝ ինչու պատերազմը չի կանգնեցրել:

«Էսօր ասում են դավաճան եք: Դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել: Մեկ զոհերի մեջ են մեղադրում,- ճիշտ են անում, իրավունք ունեն,- մեկ էլ զոհ չտալու մեջ են մեղադրում, ասում են՝ էն 30 հազար զինվորի կյանքը որ փրկել եք, ինչի եք փրկել, թող մի 10 հազար հոգի էլ զոհվեր»,- նշեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ