Ե՛վ խորհրդարանը, ե՛ւ նախագահը, ե՛ւ մյուս ինստիտուտները այսօր ոչ թե չպետք է գործեն, այլ պետք է գործեն. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    77%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    50%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    50%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 22°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Ե՛վ խորհրդարանը, ե՛ւ նախագահը, ե՛ւ մյուս ինստիտուտները այսօր ոչ թե չպետք է գործեն, այլ պետք է գործեն. վարչապետ

Ե՛վ խորհրդարանը, ե՛ւ նախագահը, ե՛ւ մյուս ինստիտուտները այսօր ոչ թե չպետք է գործեն, այլ պետք է գործեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած առցանց ասուլիսի ընթացքում այսօր հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե եթե Հանրապետության նախագահը, պատգամավորները, նախարարները տեղյակ չէին Արցախում հրադադարի վերաբերյալ որոշումից, ապա դա չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները չեն գործում, ճգնաժամի մեջ են, եւ պետք է նոր ընտրություններ անցկացնել՝ այդ ինստիտուտները ձեւավորելու համար: 

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետը պարզաբանեց. «Նախ, ես ուզում եմ ասել, որ այս ընթացքում, պատերազմի ընթացքում գոնե երկու Անվտանգության խորհրդի նիստ ենք ունեցել, որին մասնակցություն է ունեցել Հանրապետության նախագահը, նիստերից մեկին՝ Վեհափառ Հայրապետը, նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել եւ քննարկումներ են տեղի ունեցել, եւ ընդհանուր առմամբ միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Այո՛, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ,ինչպես ասացի, եղել է մի իրավիճակ, երբ պետք է որշոումներ կայացվեին ժամերի ընթացքում, շատ սահմանափակ ժամանակում, եւ այդ որոշումները կայացվել են այդ սահմանափակ ժամանակաշրջանում՝ խորհրդակցելով զինված ուժերի գլխավոր շտաբի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հետ»:

Այնուհետեւ Փաշինյանը վստահեցրեց՝ ինստիտուտները գործում են եւ կշարունակեն գործել: Ավելին, ըստ նրա, հիմա շատ կարեւոր է, որ մենք Հայաստանում կայունությունը եւ հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, եւ մենք այսօր պետք է կենտրոնանանք այդ խնդրի վրա: Ուստի, վարչապետի համոզմամբ, ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ նախագահը, ե՛ւ մյուս ինստիտուտները այսօր ոչ թե չպետք է գործեն, այլ պե՛տք է գործեն: 

«Իմ խորին համոզմամբ՝ այդ ինստիտուտները գործունակ են, ունեն գործելու մանդատ եւ լիազորություն»,- եզրափակեց նա:

Թեմայի այլ նորություններ