Դատախազությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները ապաքաղաքական համակարգեր են․ հայտարարություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    46%
    6 կմ/ժ
  • Արցախ 24°C
    58%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դատախազությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները ապաքաղաքական համակարգեր են․ հայտարարություն

Դատախազությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները ապաքաղաքական համակարգեր են․ հայտարարություն

Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրեական պատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում՝ դատախազների գործունեության վրա և քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործընթացում։

Հարկ ենք համարում ընդգծել, որ դատախազությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները ապաքաղաքական համակարգեր են, որոնք գործում է բացառապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա և այս իմաստով չունեն ոմանց՝ կրակից շագանակներ հանելու թաքնված ամբիցիաներին հագուրդ տալու, դրանից բխող խրատներով առաջնորդվելու կարիք։

Հատկապես հայ ժողովրդի համար ներկայիս օրհասական օրերին դատախազությունը, առավել քան երբևէ, գործում է իր ժողովրդի և պետության առջև ունեցած պատասխանատվության խոր գիտակցությամբ, և իր իրավասությունների շրջանակներում գործադրելու է բոլոր ջանքերը մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի ապահովման դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հակազդելու համար՝ անկախ նրանց, թե նման սպառնալիքները որ կողմից, ինչ շրջանակներից կդրսևորվեն և ի հայտ կբերվեն։

Ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ հասարակական գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու, իրավապահ համակարգը, մասնավորապես դատախազությունը և դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, քաղաքական նպատակներից ածանցվող գործողությունների հակելու խիստ վտանգավոր, դատապարտելի և անհեռանկար գործելակերպից։

Թեմայի այլ նորություններ