Բերձորից հարավ ընկած հատվածում ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավում իրականացնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    73%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    69%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Բերձորից հարավ ընկած հատվածում ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավում իրականացնել

Բերձորից հարավ ընկած հատվածում ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավում իրականացնել

 Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում, մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում, Բերձորից հարավ ընկած հատվածներում, Մարտունիի ուղղությամբ շարունակել են ընթանալ մարտական գործողություններ: Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ:

«Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհներին  մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երևում է հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավվել և շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ հակառակորդի  թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին տակի, Լիսագորի և այլ հատվածներում:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝  Մարտունու ուղղությամբ հակառակորդը փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրագործել, սակայն հետ է շպրտվել ելման բնագծերը՝ կորցնելով մեկ-երկու զրահատեխնիկա և թողնելով մի քանի դիակները:

«Բերձորից հարավ ընկած հատվածում նույնպես մարտեր են ընթացել: Մի քանի անգամ հակառակորդը փորձել է առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել: Նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավվում իրականացնել այդ ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ այլ ուղղություններում մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի ուղղությամբ, և՛ բնակավայերի ուղղությամբ կիրառվել են հրետանային միջոցներ:

Թեմայի այլ նորություններ