Բարձր ենք գնահատում մեր փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    20 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Բարձր ենք գնահատում մեր փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում. Լավրով

Բարձր ենք գնահատում մեր փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում. Լավրով

Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանում ռուսերենի ուսումնասիրությանը: Գնահատում ենք, որ մեր բարեկամները գնահատում են մեր համագործակցության այդ ուղղությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանում կա ռուսերենի խորացված ուսումնասիրությամբ 60-ից ավելի դպրոց: Գործում է ռուսական բուհերի 6 մասնաճյուղ, ինչպես նաև՝ Ռուս-հայկական համալսարանը: Ռուսական բուհերում, ներառյալ՝ Ռուսաստանի տարածքը, սովորում է 5000-ից ավելի Հայաստանի քաղաքացի, նրանցից 2000-ը՝ ՌԴ դաշնային բյուջեի հաշվին: Մենք կշարունակենք համապատասխան ծրագրերը, նաև պատրաստ ենք ավելացնել քվոտաները»,- տեղեկացրեց ՌԴ արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարի հետ քննարկվել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի խնդիրները, ընդգծվել է ընդհանուր ինտեգրացիոն միավորումների ստեղծման ուղղությամբ ներդրվող ջանքերի ավելացման կարևորությունը՝ միասնական սանիտարահամաճարակային տարածության ամրապնդման ուղղությամբ:

«Այդ մասին տեսակոնֆերանսի ընթացքում խոսել են նաև մեր երկրների առաջնորդները: Երկկողմ հարաբերությունների շրջանակում ռուսական կողմը հայ բարեկամներին կշարունակի անհատույց տրամադրել շարժական կենսալաբորատորիաներ, թեստերի համակարգեր, ռեագենտներ, բուժտեխնիկա: Երևանը նաև հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական հակավիրուսային պատվաստանյութի կիրառման հարցում:

Բարձր ենք գնահատել նաև մեր փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում: Պայմանավորվել ենք շարունակել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀԿ-ում և այլ հարթակներում մեր գործողությունների սերտ համակարգումը:

Դիտարկել ենք նաև 2020-2021 թթ. համար նախատեսված մեր գերատեսչությունների միջև խորհդակցությունների պլանը: Որոշել ենք այնտեղ փոփոխություններ իրականացնել՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ միջոցառումների տեղափոխման պատճառով: Ընդհանուր առմամբ, Հայաստանի նոր ԱԳ նախարարի հետ իմ առաջին շփումն օգտակար, ամբողջական էր: Նա սիրով հրավիրեց ինձ հերթական անգամ այցելել Երևան: Ես սիրով համաձայնեցի, ժամկետի մասին կտեղեկացնենք հավելյալ»,- հայտնել է ՌԴ արտգործնախարարը:

Թեմայի այլ նորություններ