«Բացառված է, որ ես որեւէ քայլ անեմ, որը կվտանգի ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը»
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

«Բացառված է, որ ես որեւէ քայլ անեմ, որը կվտանգի ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը»

«Բացառված է, որ ես որեւէ քայլ անեմ, որը կվտանգի ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը»

ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հարց ուղղելուց առաջ դիմելով վարչապետին, ասաց, որ առանց չափազանցության պետք է արձանագրել, որ պետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանություն։

«Ես ամենեւին նկատի չունեմ այն հայտարարությունը, որը դուք եք ստորագրել։ Ես նկատի ունեմ այն իրողությունը, որ պատերազմի ընթացքում միայն մենք արձանագրեցինք, որ ունենք տոտալ անպատրաստ վիճակ, որը վերաբերում էր ընդհանրապես անվտանգության բոլոր մարմիններին, պաշտպանական գերատեսչությանը, դիվանագիտական ամբողջ համակարգին։ Ըստ էության՝ պետք է խոստովանեք, որ դուք եւ ձեր թիմը ձախողել եք այս բոլոր ուղղություններով։ Ավելի մեծ դավաճանություն է, որ ցայսօր ձեր պաշտպանական գերատեսչության ղեկավարը, արտաքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակում են պաշտոնավարել»,- նշեց Բաբաջանյանը։

Նա հավելեց, որ առնվազն վարչապետը պետք է նրանց հորդորեր ժամ առաջ հրաժարական տալ եւ դրանով ավելի հասկանալի ու ընկալելի դառնալ հասարակությանն ու դժգոհ շրջանակներին։

«Ստեղծված իրավիճակում պիտի ուզեմ ավելի ապագային նայել եւ հասկանալ, թե ինչպես կարող ենք մենք ստեղծված իրավիճակից դուրս գալ, որովհետեւ ես այդ իրավիճակից ելքը բացառապես ձեզանով եմ պայմանավորում։ Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի եւ շրջանակների՝ ես կարծում եմ, որ դուք պետք է լինեք նախաձեռնողն այս իրավիճակից դուրս գալու եւ դուք պետք է առաջարկեք այն ճանապարհային քարտեզը, որի վերջին քայլը պետք է լինի արտահերթ ընտրությունները, պարոն վարչապետ, որպեսզի կարողանանք իսկապես պատվով դուրս գալ եւ կայունությունը վերադարձնել մեր երկրին։ Ու կարողանանք շատ ավելի կարեւոր մարտահրավերներ միասնաբար հաղթահարել, որոնք վերաբերում են մեր երկրի տնտեսությանը, մեր երկրի արտաքին քաղաքական այն ահռելի բեռին, որը մեզ սպասվում է։ Դուք էլ պիտի մասնակցեք այդ արտահերթ գործընթացներին, եթե մանդատը կստանաք ժողովրդից, վերցրեք այդ մանդատը եւ շարունակեք։ Բայց այս իրավիճակում այլեւս կարծում եմ՝ առանց այդ ճանապարհային քարտեզի հրապարակման, առանց ժամկետների սահմանման՝ մենք չենք կարող առաջ գնալ»,- ասաց Բաբաջանյանը։

Արձագանքելով վերջինիս՝ վարչապետը նշեց, որ յուրաքանչյուր օղակի գործունեությունը, բնականաբար, վերլուծվում է, եւ կարվեն հետեւություններ։

«Ինչ վերաբերում է անելիքներին, ես կարծում եմ՝ մի քանի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության եւ օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է։ Ես չեմ կարծում, որ հենց այսօր մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետեւ մենք խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը ՀՀ-ում եւ ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը։ Կառավարության առաջին խնդիրը այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ դեռեւս նախորդ շաբաթ իր ունեցած ուղերձում հայտարարել է, որ Կառավարության խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որեւէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը։

«Ինչ նկատի ունեմ ժողովրդի իշխանության լինելիություն ասելով՝ ես ձեզ ուղիղ եմ ասում՝ բացառված է, որ ես կոնկրետ որեւէ այնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի իշխանություն ձեւավորելու, ազատ, օրինական, արդար, թափանցիկ ձեւով՝ ազատ կամարտահայտման միջոցով ժողովրդի հնարավորությունը եւ իրավունքը։ Ես ուզում եմ արձանագրենք, որ ես այդպիսի քայլ երբեք չեմ անի։ Իսկ, որ այս պատմության եւ ընդհանրապես առանց այս պատմության էլ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորություն պիտի ունենա, եւ այդ խոսքի արտահայտման եզրահանգումը պիտի կասկած չհարուցի որեւէ մեկի մոտ՝ ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ դրա սահմաններից դուրս, կարծում եմ՝ դա աներկբա է։ Եվ մենք, այո՛, գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով նախ հանրային կայունությունը, անվտանգությունը եւ համերաշխությունը»,- նշեց վարչապետը։

Նա մանրամասնեց, թե ինչպես է հնարավոր համերաշխություն ապահովել ամենահակադիր տեսակետներ ունեցող քաղաքական ուժերի միջեւ. «Դրա համար կա մի պայման, որը ես այսօր առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական մասնակիցները եւ գործող անձինք հստակ արձանագրեն, որ դատապարտում են բռնության որեւէ դրսեւորում, ու իրենց գործիքակազմում չի լինելու բռնություն որեւէ պարագայում։ Ներքաղաքական կյանքում բռնության դրսեւորումը բացառվում է։ Մյուս կողմից ուզում եմ ասել, որ Հայաստանի իրավապահ համակարգը ի վիճակի է կանխել այդպիսի որեւէ դրսեւորում։ Հիմա դուք կհարցնեք, բա ինչո՞ւ ամսի 9-ին կամ 10-ին չկարողացավ կանխել: Շատ պարզ պատճառով, որովհետեւ ե՛ւ ոստիկանության զորքերի, ե՛ւ Ազգային անվտանգության ծառայության ուժերի, ե՛ւ պետական պահպանության ծառայության ուժերի շատ մեծ ներուժ գտնվում էր առաջնագծում։ Մենք չէինք մտածում, որ Երեւան քաղաքի կենտրոնում պետք է պաշտպանվենք հարձակումներից»։

Թեմայի այլ նորություններ