Բացառված է՝ իշխանության գործողություններում լինի բռնության գործիքակազմ. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Բացառված է՝ իշխանության գործողություններում լինի բռնության գործիքակազմ. Նիկոլ Փաշինյան

Բացառված է՝ իշխանության գործողություններում լինի բռնության գործիքակազմ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը այսօր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունը և անձամբ ինքը ատելության խոսք է քարոզում, մասնավորապես, երբ նշել է ՝ պետք է վրեժ լուծենք ընդդիմադիրներից զինվորների համար, հայտնի հայտարարության ստորագրելու գիշերը և որ ընդդիմադիրները թիրախավորվում են, ասաց. «Կարող ենք տասնյակ և հարյուրավոր օրինակներ ցույց տալ, երբ ընդհակառակը իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորվում: ԱԺ նախագահի հետ ի՞նչ տեղի ունեցավ: Հայաստանում  վերջին 2.5 տարվա ընթացքում ոչ մի ընդդիմադիրի հետ նման բան տեղի չի ունեցել, և ես համոզված եմ, որ տեղի չի էլ ունենա»:

Նա ասաց, որ իշխանությունը ցանկություն էլ չունի թիրախավորելու ընդդիմադիրներին: «Իսկ որ մթնոլորտը երկրում պետք է լավացնել, ատելության խոսքը բացառել, այո, դա ակնհայտ փաստ է, դրա հետ ո՞վ կարող է վիճել, բայց դրա համար պետք են կոնկրետ գործողություններ և ոչ միայն իշխանության կողմից»,- ասաց նա:

«Առաջինը՝ ես հայտարարում եմ, որ այն, ինչ այս գիշեր փորձեցին վերագրել մեզ, բացառված է,  որ մեր գործողություններում լինի այդպիսի գործիքակազմ, թող ընդդիմություն էլ հայտարարի՝ բռնությունը, զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում, եթե բացառում է, ուրեմն մենք ունենք անհրաժեշտ նախապայմանները նաև խոսելու, քննարկելու և համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար»:

Թեմայի այլ նորություններ