Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Լավրով

Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Լավրով

Նոյեմբերի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել բացման խոսքով։

«Հարգելի՛ պարոն Մաուրեր,

Սիրելի՛ բարեկամներ,

Ուրախ ենք Ձեզ կրկին հյուրընկալել Մոսկվայում:

Մեր շփումները պարբերական բնույթ են կրում: Միասին շատ անելիքներ ունենք․ ցավոք, հումանիտար ճգնաժամերի և բախումների թիվն աշխարհում չի նվազում:

Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ ու հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահները և ՀՀ վարչապետը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ հայտարարություն: Հակամարտության գոտում տեղակայված է ռուս խաղաղապահ զորախումբ: Մենք գիտենք, թե որքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ծավալում իր գործունեությունը այս տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդելու մեր արդեն իսկ սերտ համագործակցությունը:

Մենք համագործակցում ենք նաև այլ տարածաշրջանների հարցերով։ Այսօր, հուսով եմ և ակնկալում եմ, որ կքննարկենք այս բոլոր հարցերը։ Վստահ եմ, որ Ձեր այցը արդյունավետ կլինի և կնպաստի Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի միջև հետագա սերտ գործընկերության զարգացմանը»:

Թեմայի այլ նորություններ