Այսպիսի արարքները նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում. ՀՀ ՄԻՊ-ը` գերի ընկած քաղաքացու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    81%
    19 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Այսպիսի արարքները նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում. ՀՀ ՄԻՊ-ը` գերի ընկած քաղաքացու մասին

Այսպիսի արարքները նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում. ՀՀ ՄԻՊ-ը` գերի ընկած քաղաքացու մասին

Սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը եւ հրապարակել գերի ընկած հայ տարեց քաղաքացու մասին տեսանյութը:

«Այս տեսանյութում ադրբեջանցի զինվորականները նվաստացնում են տարեց մարդու, էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում բացահայտ անմարդկային վերաբերմունքի:

Դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է: Ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով խրախուսվում է այնքան բարձր, որ այս զինվորականներին չի հետաքրքրում, որ մարդն անօգնական է, տարեց և ունի մարդկային արժանապատվություն:

Հակառակը, նրանք մարդկանց արժանացնում են այսպիսի վերաբերմունքի, տեսագրում կամ լուսանկարում ու հետո դա լայնորեն տարածում սոցիալական ցանցերով՝ սեփական հասարակությունում գովեստի ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար:

Մեկ կարևոր փաստ. այս արարքը ոչ թե մի խումբ զինծառայողների առանձին հանցագործություն է, այլ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական լայնածավալ ու պետական բարձր մակարադակով խրախուսվող հանցավոր արարքների՝ խոշտանգումների ու վայրագությունների, դաժանությունների համակարգի անբաժան բաղադրիչ:

Սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում:

Այսպիսի արարքները ոչ միայն կատեգորիկ արգելված են մարդկությանը հայտնի բոլոր միջազգային պահանջներով, այլ դրանք նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում ենք այս ապացույցի ամրագրման, անհրաժեշտ ձևակերպումների ու միջազգային մարմիններին ներկայացնելու համար»: 

Թեմայի այլ նորություններ