Այո՛, Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է սկզբնական շրջանում. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Այո՛, Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է սկզբնական շրջանում. Փաշինյան

Այո՛, Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է սկզբնական շրջանում. Փաշինյան

Շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է. այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, թե՝ եթե Շուշին հանձնվել է, ապա ո՞ւմ հրամանով եւ ինչի՞ համար են կռվել եւ զոհվել հարյուրավոր զինվորները, որոնց դիերը դուրս բերելու մասին այսօր գրառում է արել Արցախի նախագահը:

Վարչապետը ընդգծեց՝ քաղաքական հարթակներից հայտարարություններ են հնչում, որ կան մարդիկ, որոնք կարող են վկայել, թե Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Սակայն երբ իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին, իր տեղեկություններով՝ նա խուսափել է կոնկրետ տեղեկություն տալ: 

«Եթե որեւէ մեկը ասում է, որ ունի տեղեկություններ եւ հետո հրաժարվում է դրանք իրավապահներին հայտնել, դա նշանակում է, որ նա մասնակցում է դավադրությանը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց՝ ցավոք սրտի, դիվերսիոն խմբերով տեղի է ունեցել ներթափանցում քաղաք, եւ մենք կորցրել ենք Շուշին:

Անդրադառնալով բանակցային պրոցեսին՝ Փաշինյանը հայտնեց, որ բանակցային պրոցեսի ընթացքում, երբ որեւէ տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմի համար, այն անընդունելի է եղել Ադրբեջանի համար։

«Կարո՞ղ էինք արդյոք խուսափել պատերազմից, այո՛, կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները, ներառյալ՝ Շուշին։ Այո՛, կարող էինք։ Բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որը մենք ուզում էինք վարել։ Ո՛չ, դա չէր, եւ Հայաստանի Կառավարությունը, ՀՀ զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը որոշեցին ընդունել էդ մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին։ Ցավոք, այդ մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որ մենք բոլորս կցանկանայինք։ Բայց նաեւ այն պատճառով, որ պարտության անխուսափելիության մասին խոսույթն առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում»,- ասաց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները, որոնք պատերազմի առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար ՀՀ Կառավարությանը մեղարդում են դավաճանության մեջ։

Խոսելով Շուշին շուտ կամ ուշ հանձնելու տարբերության մասին՝ Փաշինյանը ընդգծեց. 

«Այո՛, Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս՝ սկզբնական շրջանում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ գնացել են Շուշին պահպանելու որոշմանը, քանի դեռ կար այդ հնարավորությունը, եւ մեր զինված ուժերը կռվել են հերոսաբար, կռվել են մինչեւ վերջին վայրկյանը: 

Ցավոք սրտի, ըստ Փաշինյանի, չեն կարողացել այդ խնդիրը լուծել, որում մեղքն այն է, որ չեն կարողացել 2 տարվա ընթացքում լրացնել տասնյակ տարիների չարվածը:

Թեմայի այլ նորություններ