Այդ ագրեսիան չկար, երբ Շուշիի համար կռիվներ էին գնում. Ավինյանը՝ երեկվա միջադեպի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Այդ ագրեսիան չկար, երբ Շուշիի համար կռիվներ էին գնում. Ավինյանը՝ երեկվա միջադեպի մասին

Այդ ագրեսիան չկար, երբ Շուշիի համար կռիվներ էին գնում. Ավինյանը՝ երեկվա միջադեպի մասին

Երբ 90-ականներին Ադրբեջանում տեղի էին ունենում խժդժություններ, Հայաստանը շատ արդյունավետ օգտագործեց այդ հանգամանքը, ուստի երեկ տեղի ունեցած իրադարձությունների հարցում որևէ հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ժամանակ, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախօրեին մի խումբ քաղաքացիների կողմից Կառավարության և ԱԺ շենքեր ներխուժելու, ԱԺ նախագահին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարցերին: 

«ՀՀ-ն բոլոր ամբիցիաներից վեր է: Ներքաղաքական գործընթացները՝ ով է մեղավոր, ով մեղավոր չի, դրա հերթը գալու է, իշխանությունը կգնա՞, թե՞ չի գնա, նորը կգա՞, թե՞ ոչ, բայց երբևէ հեղաշրջման փորձ թույլ տալ մեր թիմը չի կարող: Նման վտանգ կոչերի մակարդակով լսել եմ, բայց նման գործելակերպը շատ կոշտ արձագանք է ստանալու: Ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Շուշիի համար կռիվներ էին գնում»,- ասաց Ավինյանը: 

Փոխվարչապետը հայտարարեց, որ, եթե ժողովուրդը պահանջի Կառավարության հրաժարականը, ոչ ոք չի կառչելու իր պաշտոնից․ լինելու են նոր ընտրություններ:  

«Գնալու ենք նոր ընտրությունների, եթե ժողովրդի կողմից պահանջ լինի, բայց ոչ այն կուսակցությունների կողմից որոնք որ երեկ խուլիգանական ակտեր էին կազմակերպում»,- հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում:

Պատերազմը դադարեցնելու հայտարարությունը ստորագրվել է՝ հաշվի առնելով հետագա զարգացումների ռիսկերն ու վտանգները. Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության տակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, իրավիճակին տիրապետող այլ մարմինների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով հետագա զարգացումների ռիսկերն ու վտանգները: 

«Այն հայտարարությունը, որ համաձայնեցվել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, ստորագրվել է մի պարզ պատճառով, և այդ պատճառներին անդրադառնալու համար ես չեմ անդրադառնա արցախյան հակամարտության 30-ամյա դիվանագիտական և ռազմական բոլոր խնդիրներին: Ես կսկսեմ այն կետից, որ կետից սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սկսեց հրթիռային և հրետանային հարվածների ենթարկել ամբողջ առաջնագիծը, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և վարչապետը Ազգային ժողովում շատ հստակ արձանագրեց, որ նախկինում բանակցված բոլոր փաստաթղթերով, առաջարկվող բոլոր լուծումներով իրեն առաջարկվում է մի տարբերակ՝ առանց նախապայմանների 7 տարածքների վերադարձ: Կարծում եմ երեք խմբակցությունների կողմից էլ այդ առաջարկը մերժվեց, ընտրեցինք պատերազմելու ճանապարհը, արժանապատվորեն պատերազմելու ճանապարհը: Եվ ուզում եմ արձանագրել, որ 40 և ավելի օրերի ընթացքում անհամաչափ, անհամեմատելի ուժերի դեմ հայոց բանակը իրապես հերոսական կռիվներ է մղել: Ճակատում որևէ կետ չի եղել, որ հարաբերական հանգիստ լիներ, 100 քառակուսի մետր տարածություն չի եղել, որ հրետանային կամ հրթիռների հարվածների չի ենթարկվել»,- մանրամասնեց Ավինյանը:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, այս օրերի ռազմական գործողությունների տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որտեղ կար վտանգ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման և կազմակերպվում էր Ստեփանակերտի պաշտպանությունը, որը իր հետևից կբերեր այլ պոտենցիալ խնդիրների Մարտունու շրջանում, Ասկերանի շրջանում և ռազմաճակատի մնացած հատվածներում: Սա ցավալի և կարելի է ասել պարտադրված որոշում էր, որը վարչապետը կայացրել է, խորապես քննարկելով և գլխավոր շտաբի պետի հետ և ՊՆ նախարարի հետ, Արցախի նախագահի հետ, այլ մարմինների ղեկավարների հետ, որոնք տիրապետում էին իրավիճակին: Այս որոշումը չի կայացվել հապճեպ, այնուամենայնիվ, այս որոշումը կայացվել է հետագա զարգացումների բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով: Մենք պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին հայոց բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը: Դա եղել է թուրքական հրամկազմը, դա եղել են բերված ահաբեկիչները և անթիվ անսահման, զրահատեսակները, որոնք ուղղակի թափվել են Արցախի գլխին»,- նշեց Տիգրան Ավինյանը:  

«ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է, միջնորդ երկիր, և այստեղ ՌԴ-ի գործառույթները որևէ կերպ փոխկապակցված չեն այն իշխանությունների հետ, որ այդ օրը կան: Ռուսաստանը՝ որպես ՀՀ-ի դաշնակից, իր ունեցած հնարավորությունների շրջանակում, վստահեցնում եմ ձեզ, արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ այս շրջանակում: Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ կապված մենք որևէ հարց չենք բարձրաձայնում, որովհետև և՛ որպես մեր դաշնակից, և՛ որպես Մինսկի խմբի անդամ, ՌԴ-ն արել է այն, ինչ իրենից կախված է եղել: Այնուամենայնիվ, այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, և ռազմական տեխնիկայի այն քանակությունը, որ կուտակվել է Ադրբեջանում մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այսինքն` այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել»-նշել է Ավինյանը:

Սա ցավալի և պարտադրված որոշում էր, այն կայացվել է բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով. Տիգրան Ավինյան

Այս օրերի ռազմական գործողությունների տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որտեղ մենք ունեինք վտանգ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների հետագա ծավալման, որն իր ետևից կբերեր խնդիրներ Մարտունու, Ասկերանի և մնացյալ շրջաններում:

Սա ցավալի և կարելի է ասել պարտադրված որոշում էր, որը վարչապետ քննարկել է և ԳՇ պետի հետ, և Պաշտպանության նախարարի հետ, և ԱՀ նախագահի հետ, և այլ մարմինների հետ:

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես իշխանություն, բա՞ց թողնվեց կարևորագուն ստրատեգիական պահը: Իշխանությունը չպատկերացրեց, որ մեր դեմ կռվելու են բայրաքթարները, ՆԱՏՕ-ի հզոր բանակներից մեկը: Իսկ մենք պատրաստ էինք ավելի շատ 90-ականններ սկզբիմի քիչ թարմացված պատերազմին: Ընդունում եք, որ պրեցեսն անցավ իշխանության կողքով, չնկատեցիք, որ այլևս մյուս Հայաստան-Ադրբեջան պատերազմը չի լինելու:

Ըստ Ավինյանի, այս որոշումը չի կայացվել հապճեպ, այլ կայացվել է բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով:

«Պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը, եղել է թուրքական հրամկազմը, բերված ահաբեկիչները, անթիվ-անսահման զինատեսակները, որոնք որ ուղղակի թափվել են Արցախի գլխին:

Սա միանշանակ այլ տրամաբանությամբ պատերազմ է եղել, և միանշանակսա ունեցել է իր ազդեցությունը մեր բանակի մարտուանկության, և մեր մոտ ծագած խնդիրների վրա:

Այն մարդիկ, որոնք եղել են առաջնագծում, կարող են հավաստել, որ նույնիսկ թուրք չեն տեսել, այսինքն, պատերազմը, որն ընթացել է առանց տեսանելի թշնամու:  Անընդհատ եղել են հրետանային ու հրթիռային հարվածների տակ, տեղեր են եղել, որ խրամատները հավասարեցվել են գետնին:

Այն մարդիկ, որոնք այս ճանապարհն անցել են, իրենք իրականում գիտեն ինչ է կատարվել, և ինչ պատերազմ է սա:  Ոչ թե Երևանում ասֆալտային ֆիդայինները, որոնք որ խոսքերով թուրքեր կճղեն, ամեն ինչ էլ կջարդեն, կփշրեն»,-ասել է փոխվարչապետը:

Թեմայի այլ նորություններ