«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը

«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի այն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում եւ հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից։

«Հիշեցնենք, որ info@auroraprize.com էլ. հասցեին նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, եւ այս ընթացքում արդեն 130-ից ավելի հայտ է ստացվել: Հինգ նախագիծ արդեն հաստատվել է, սկսվել է դրանց ֆինանսավորումը՝ ընդհանուր 30.050 ԱՄՆ դոլար: Այս փուլում «Ավրորան» որոշում է կայացրել աջակցել տեղերում աշխատող բարեգործական, ինչպես նաեւ պետական եւ ոչ կառավարական կազմակերպություններից ստացված հայտերին, որոնք զբաղվում են Հայաստանի եւ Արցախի բնակիչներին օգնություն տրամադրելով:

«Ավրորան» նաեւ հստակեցնում է Արցախի Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի բնակիչների օգնության ծրագրում արված փոփոխությունները, որոնք ստիպված էին անհապաղ լքել իրենց տները: Այս կապակցությամբ որոշում է կայացվել նրանց տեղավորել հենց Արցախի Մարտակերտի շրջանում, համաձայնեցված 10.000 ԱՄՆ դոլարի աջակցությունը կուղղվի ոչ թե տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրների լուծմանը, այլ կենսական նշանակության մարդասիրական աջակցությանը, որի տեսակն այժմ հստակեցվում է:

Մինչեւ նոյեմբերի 20-ի ավարտը կհայտարարվեն հաստատված նոր նախագծերը, որոնք ուղղակիորեն աջակցում են Արցախի բնակչությանը: Հայտերի ընդունումը շարունակվում է info@auroraprize.com էլեկտրոնային հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Թեմայի այլ նորություններ