Արցախյան պատերազմի ընթացքում զոհվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի 46, վիրավորվել՝ 191 զինծառայող
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախյան պատերազմի ընթացքում զոհվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի 46, վիրավորվել՝ 191 զինծառայող

Արցախյան պատերազմի ընթացքում զոհվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի 46, վիրավորվել՝ 191 զինծառայող

Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայող, վիրավորվել՝ 191 հերոս հայորդի, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է:

Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը՝ ամփոելով Արցախում 44-օրյա պատերազմին ծառայության մասնակցությունն ու համակարգումը:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը:

Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին, և համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական մասնակցությունն են ունեցել հայրենիքի պաշտպանության վեհ գործին:

Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191 հերոս հայորդիներ, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է:

Հավերժ փառքի, գնահատանքի ու մեծարումի արժանի բոլոր ծառայակիցների ընտանիքները մշտապես գտնվելու են ազգային անվտանգության համակարգի ուշադրության կենտրոնում, և արվելու է առավելագույն հնարավորը՝ վերջիններիս աջակցելու և սատարելու հարցերում, որի ուղղությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս իր խոնարհումն է բերում բոլոր հերոսացած ծառայակիցների հիշատակին, շուտափույթ ապաքինում ցանկանում բոլոր վիրավոր գործընկերներին և կրկին ընդգծում, որ նրանց անուններն այլևս իրենց հաստատուն տեղն ունեն համակարգի նշանակալի պատմության փառահեղ էջերում:

Թեմայի այլ նորություններ