Արցախի նախագահը և ՌԴ հարավային օկրուգի զինդատախազը կարևորել են գերիների և դիերի փոխանակման գործընթացի մեկնարկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի նախագահը և ՌԴ հարավային օկրուգի զինդատախազը կարևորել են գերիների և դիերի փոխանակման գործընթացի մեկնարկը

Արցախի նախագահը և ՌԴ հարավային օկրուգի զինդատախազը կարևորել են գերիների և դիերի փոխանակման գործընթացի մեկնարկը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին: Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: 

Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը»,- գրել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը և Դմիտրի Շուվարկինը երկուստեք կարևորել են հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

Թեմայի այլ նորություններ