Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանի խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակն ու դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցերը: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Սիրելի ՛ հայրենակիցներ, քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»,- գրել է Արցախի նախագահը: